18 ընկերություններում ստուգումներ կարող են լինել 6 ամիսը մեկ անգամ

29.12.2011 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ ոլորտը վերահսկող պետական մարմինների կողմից ստուգումները կարող են իրականացվել 6 ամիսը մեկ անգամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ այդ ցուցակում 18 կազմակերպություններ են, այդ թվում` Հայկական ԱԷԿ-ը, Երեւանի մետրոպոլիտենը, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը, “Արմենիա” միջազգային օդանավակայանները եւ ուրիշներ:

Նախարարի խոսքով, այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է “ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին” օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Մնացած բոլոր կազմակերպություններում ստուգումները կարող են անցկացվել առավելագույնը տարին մեկ անգամ:

Դիտում՝ 4890

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW