2012թ. Բիբլոս Բանկ Արմենիան կստանա մեծածավալ ֆինանսավորում

28.12.2011 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011 թվականին Բիբլոս Բանկ Արմենիային Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրված $ 5 մլն վարկային պայմանագրի շրջանակում ֆինանսավորումը ամբողջապես ստացվել եւ տեղաբաշխվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների միջեւ:

Միջոցները հիմնականում տրամադրվել են արտադրության, սպասարկման եւ սննդի վերամշակման ոլորտներին:

Վերջերս Բիբլոս Բանկ Արմենիայի եւ Հարավարեւելյան Եվրոպայի  Եվրոպական Ֆոնդի (EFSE)  միջեւ կնքված պայմանագրով  բանկին տրամադրվել է 875 մլն ՀՀ դրամի եւ $ 3 մլն չափով վարկ: Այս գումարներն ուղղվելու են  Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

«Ավարտին են մոտեցել Բիբլոս Բանկի եւ այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ եւ երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում: Նոր միջոցները ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ հիփոթեքային ֆինանսավորման ծրագրերին», - ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Դիտում՝ 1820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW