Յունիբանկը կբացի սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր

28.12.2011 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի ընթացքում Յունիբանկը նոր մասնաճյուղերի հետ մեկտեղ կբացի սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր, որոնք կմասնագիտանան հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման գործում:

Մասնավորապես, նոր ձեւաչափի մասնաճյուղերը կիրականացնեն դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումների ընդունում, արտարժույթի փոխանակում եւ այլն:
 
Մինչեւ 2012թ.-ի առաջին եռամսյակը հաճախորդների սպասարկումը կսկսեն նոր ձեւաչափի երկու մասնաճյուղեր Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում /Բանգլադեշ/ եւ Արմավիր քաղաքում:  

Նոր ձեւաչափով սպասարկման կետերը կոչված են նպաստելու մասնաճյուղերի ծանրաբեռնվածության նվազմանը:

Դիտում՝ 3636

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW