Ինեկոբանկը ներգրավել է $8 մլն ՓՄՁ վարկավորման համար

26.12.2011 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը $8 մլն է ներգրավել DWM Asset Management ներդրումային կազմակերպությունից`փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով:

Ինեկոբանկը համագործակցում է DWM Asset Management-ի հետ 2009թ-ից սկսած, իսկ նոր վարկային պայմանագրի կնքման գործընթացում որպես միջնորդ հանդես է եկել Symbiotics կազմակերպությունը, որի հետ Ինեկոբանկը եւս ունի 2 տարվա համագործակցության փորձ:

«Ստացված ռեսուրսները ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը` հնարավորություն տալով մեր հաճախորդներին առաջարկել  վարկավորման առավել հարմար պայմաններ»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:  

ՓՄՁ վարկային պորտֆելն Ինեկոբանկում 2011թ. 11 ամիսների ընթացքում աճել է ավելի քան 37 % աճ եւ կազմել 23.9 մլրդ ՀՀ դրամ:

Դիտում՝ 4342

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW