Տիգրան Սարգսյան. 2012թ. կարեւոր խնդիրներից է լինելու գյուղատնտեսության աճի տեմպի պահպանումը

22.12.2011 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 2012 թ-ին կարեւոր խնդիրներից է լինելու գյուղատնտեսության աճի տեմպը պահպանելը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն այսօր որոշել է իր պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացնել ազոտական պարարտանյութեր ձեռք բերելու եւ դրանք մատչելի գնով գյուղացիներին վաճառելու համար:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ կգնվի 25 հազ. տոննա ազոտական պարարտանյութ, որը մինչեւ ապրիլ կբաշխվի գյուղացիներին` 1 կգ-ն 120 դրամով, այսինքն` մեկ պարկի արժեքը կկազմի 6000 դրամ:

«Գարնանացանին պետք է պատրաստվենք այսօրվանից, որպեսզի հասցնենք պարարտանյութը ժամանակին գյուղացիներին հասանելի դարձնենք, դա էապես կնպաստի գյուղատնտեսության բարձր ցուցանիշների ապահովմանը»,- ասել է նա:

Այս տարի գյուղատնտեսությունում 14% աճ է արձանագրվել:

Դիտում՝ 4747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW