“Ամերիա” խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող երեխաներին

22.12.2011 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 23-ին, ժամը 18:30  կազմակերպում է ամանորյա բարեգործական աճուրդ` քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու նպատակով: 

Աճուրդը կկայանա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

«Ամերիա»  ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը: Այս անգամ դրանում կներկայացվեն մի շարք անվանի մարդկանց կողմից ստեղծված նկարները: Նրանց թվում են Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը,  Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լեւոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Թոփչյանը եւ այլոք:

Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Գեղագիտության Ազգային Կենտրոնը, իսկ միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:

Աճուրդին ներկայացվելու են նաեւ հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ:
Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխաներին, որոնք գտնվում են բուժման մեջ եւ դրամական օգնության խիստ կարիք են զգում:

“Ամերիան” կոչ է արել Հայաստանի բոլոր կառույցներին ու անհատներին` միանալ նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցահանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ:

Դիտում՝ 1356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW