Վարչապետ. «Կենսաթոշակային նոր համակարգը քաղաքացիներին կերաշխավորի ապահով ծերություն»

16.12.2011 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ “կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ՀՀ կառավարության ղեկավարն ասել է Երեւանում մեկնարկած առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովի ընթացքում:

«Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար եւ կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ  կենսաթոշակային բարեփոխումները “մեր հասարակությունում փոխելու են տնտեսական եւ ֆինանսական մտածողությունը”

«Պետությունը կրկնապատկելու է այն խնայողությունները, որոնք կուտակային համակարգի միջոցով իրականացնելու են մեր քաղաքացիները»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նա հավելել է, որ կենսաթոշակային բարեփոխումների ներդրումով բացահայտվել են նախկինում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծմամբ կբացառվեն կրկնահաշվարկները:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հուվարի 1-ից: Բարեփոխումից հետո, կենսաթոշակային ապահովության համակարգն ունենալու է երեք բաղադրիչ. պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը) եւ կամավոր կուտակային` քաղաքացիների հայեցողությամբ:

Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար:

Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի 1-ից:

Դիտում՝ 5214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW