Գրանցվել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը

15.12.2011 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է  Յունիբանկի “Դավիթաշեն”  նոր մասնաճյուղը, որի հասցեն է` ք.Երեւան, Տ.Պետրոսյան 24/3: 

Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

“Դավիթաշեն” մասնաճյուղի բացմամբ Յունիբանկի սպասարկման կետերի ընդհանուր քանակը կազմեց 38: Բանկը 18 մասնաճյուղ ունի Երեւանում եւ 20 մասնաճյուղ` մարզերում ու ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաեւ Վանաձոր քաղաքում:

Դիտում՝ 5747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW