Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ՀՀ հյուսիսային երեք անցակետերի`Բագրատաշենի, Գոգավանի եւ Բավրայի, արդիականացման ծրագրի համաֆինանսավորողը կհանդիսանա:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մամուլի ծառայությունից, այդ մասին ասվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ջորջիա Կուցիանայի ղեկավարած ԵՆԲ փորձագետների պատվիրակության այսօր կայացած հանդիպմանը:Արթուր Բաղդասարյանն ասել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքների նախագծի մշակումը:Նրա խոսքերով, 2012թ. սկզբին նախատեսվում է անցկացնել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական եւ տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ “Դեղին գրքի” ժամանակակից պահանջներին համապատասխան: Tweet Դիտում՝ 5146