ԱՄՀ-ն հաստատել է $56 մլն-ի հատկացումը Հայաստանին

14.12.2011 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին $56,1 մլն հատկացնելու որոշումը` Extended Fund Facility (EFF)-ի եւ Extended Credit Facility (ECF)-ի ընդլայնված ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում երկրում վարվող տնտեսական քաղաքականության երրորդ վերանայման արդյունքներով:

Որոշումը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս հիմնադրամի կողմից հաստատված միջոցներից ստանալ հերթական տրանշը $56,1 մլն-ի չափով` հասցնելով ստացված միջոցների ծավալը $224,3 մլն-ի (144.8 մլն SDR): 2010-ին ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից հաստատված եռամյա ծրագրի տվյալների շրջանակներում ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 266,8 մլն SDR կամ  $413,4 մլն: Վարկային միջոցները հատկացվում են տնտեսության խթանման նպատակով` 10 տարով 5.5 տարվա արտոնյալ ժամկետով եւ զրոյական դրույքաչափով:

ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Նեմատ Շաֆիկը  (Nemat Shafik) գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների դրամավարկային քաղաքականության կապակցությամբ, որոնք կարողացել են զսպել բարձր գնաճը եւ միաժամանակ վերականգնել հետճգնաժամային տնտեսությունը:

ԱՄՀ-ն բավարարված է նաեւ 2011-ին բյուջետային դեֆիցիտի նվազեցմամբ, ինչպես նաեւ ողջունում է 2012-ի հարկային օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է հարկային մուտքերի աճ 101 մլրդ դրամի չափով (շուրջ $260 մլն):

Հիմնադրամը նշում է Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը: «Լայնածավալ բարեփոխումները պետք է կենտրոնացած լինեն գործարար միջավայրի բարելավման, մրցակցության խթանման, տնտեսության ավելի մեծ արդյունավետության եւ արտահանման աճի վրա», - ասել է Նեմատ Շաֆիկը` նշելով տեղական շուկայում «վճռորոշ բեկման» անհրաժեշտությունը կարգավորման կրճատման, թափանցիկության եւ մրցակցության բարձրացման ուղղությամբ»:

ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանը բախվում է արտաքին ռիսկերին, որոնք կարող են սրել երկրի ներկայիս խոցելիությունն այն պայմաններում, երբ ավելացված պետական պարտքը սահմանափակում է տնտեսական աճի ֆիսկալ խթանման հնարավորությունները: Նման պայմաններում  ԱՄՀ-ն ընդգծում է իշխանությունների կողմից ժամանակին եւ խելամտորեն իրականացվող քայլերի կարեւորությունը` երկրում արտարժույթի ավելի ճկուն փոխարժեք, ինչպես նաեւ գործարար միջավայրի եւ մրցակցության բարելավման նպատակով կայուն առաջընթաց ապահովելու ուղղությամբ:

Դիտում՝ 5113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW