ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
23.12.2024 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱրարատԲանկ




Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից՝ համաշխարհային ԱյՍիՍի կազմակերպության աջակցությամբ։
Բանկից հայտնում են, որ միջոցառման նպատակն էր ճանաչել եւ գնահատել հայկական եւ միջազգային բիզնես ընկերությունների ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական աջակցության եւ պատշաճ կորպորատիվ կառավարման ոլորտներում։
ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Կարել Հոֆստրան նշել է, որ ԱրարատԲանկի նվիրվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին օրինակելի է.
«Բանկը ցուցաբերել է առաջնորդություն՝ ներդնելով կայուն զարգացման գործելակերպ եւ խթանելով դրական փոփոխություններ մեր հասարակության մեջ: Այս մրցանակը վկայում է նրանց ջանքերի եւ իրական ազդեցության մասին»:
Նշվում է, որ մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են հեղինակավոր եւ անկախ ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դե Մույնկը, Սան Խոսեի պետական համալսարանի 30-րդ (նախկին) նախագահ, Համալսարանների եւ քոլեջների կառավարման խորհուրդների գործադիր փոխնախագահ Մերի Փափազյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը եւ Հիմնադրամների խորհրդական (Գիտական նորարարության եւ կրթության կենտրոն հիմնադրամ) Րաֆի Բաղդջյանը։
«Նվիրում 2024» մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում հաղթող են ճանաչվել Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն «Տարվա ՓՄՁ ընկերություն» անվանակարգում, իսկ «Տարվա ԿՍՊ առաջնորդ» անվանակարգում՝ «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: