Ընտանեկան փոքր երազանքից մինչեւ մեծ բիզնես. Danielyan Sweets
23.12.2024 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա Լիզինգ



Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է հացաբուլկեղենի, խմորեղենների ու հրուշակագործության մեջ օգտագործվող գործընթացները ավտոմատացնող սարքավորումներով, ինչպես նաեւ սառնարանային տեխնիկայով, արտադրական վառարաններով, ջեռոցներով:
«Մեր բոլոր ձեռնարկությունների հիմքը Սպիտակ քաղաքում է։ Երկրաշարժից անմիջապես հետո ենք սկսել զբաղվել բիզնեսով. ամեն ինչ սկսել ենք փոքր տնակից։ Աշխատանքները սկսել ենք մեկ պարկ ալյուրից, ունեինք մի քանի կտոր արտադրանք, վաճառում էինք ու ստացված գումարն արդեն օգտագործում էինք զարգացման համար: Հիմա արտադրությունը սկսելուց առաջ ուսումնասիրում ենք շուկան, տեղի գները, պահանջները եւ փորձում շուկային համապատասխան առաջարկներ անել։ Հաճախորդների հետ մաքսիմալ ազնիվ ենք, գուցե հենց դա էլ մեր հաջողության գրավականն է: Ակբա Լիզինգի հետ համագործակցությունը սկսել ենք մի քանի տարի առաջ. դիմեցինք եւ սկսեցինք համագործակցությունը, որը մինչեւ այսօր էլ շարունակվում է։ Այն պահից սկսած, երբ սկսեցինք համագործակցել Ակբա Լիզինգի հետ, մեր ձեռնարկությունները սկսեցին ընդլայնվել ու տարածվել: Կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ հնարավորություններ կան աշխատելու համար, ու ես ինքս էլ գիտեմ, որ ինչքան շատ աշխատեմ, այդքան շատ գումար կգեներացնենք, ավելի շատ արտադրամասեր կբացենք»,- նշել է Danielyan Sweets եւ Danielyan Bakery ընկերությունների հիմնադիր Տիգրան Դանիելյանը։
Առաջիկայում Danielyan Sweets-ն ու Danielyan Bakery-ն վաճառասրահ կբացեն նաեւ Գյումրիում. աշխատանքներ են իրականացվում Հայաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու համար:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: