Յունիբանկն առաջարկում է նոր վարկային քարտ` Kaiser-ում գնումներ կատարելու համար
13.12.2011 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկն ընդլայնում է համագործակցությունը Kaiser սուպերմարկետների ցանցի հետ եւ գնորդներին առաջարկում պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ նոր վարկատեսակ:
Այսուհետ Յունիբանկում կարելի է ձեւակերպել U-Kaiser կոբրենդինգային վարկային քարտ, որը նախատեսված է Kaiser սուպերմարկետների ցանցում գնումներ կատարելու համար: Վարկը կարող են ստանալ 21-60 տարեկան այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն:
Վարկի գումարը, կախված գնումների հաճախականությունից, կազմում է 100 հազարից մինչեւ 200 հազար դրամ: Մասնավորապես, եթե գնորդն ունի Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ, ապա նա կարող է ձեւակերպել 100 հազար դրամ գումարով վարկ: Միեւնույն ժամանակ, եթե հաճախորդը վերջին երեք ամսում իրականացրել է 150 հազար դրամի առնվազն 30 գնում, ապա վարկի գումարը կազմում է 200 հազար դրամ:
Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ ունեցող գնորդները Յունիբանկի վարկային քարտը ստանալու համար պետք է ներկայացնեն միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Եթե գնորդը չունի բոնուսային քարտ, բայց բանկին ներկայացնում է նաեւ տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ, ապա նա կարող է ստանալ U-Kaiser քարտը մինչեւ 150 հազար դրամ վարկային սահմանաչափով:
Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումը բանկն իրականացնում է անվճար:
U-Kaiser վարկային քարտի ձեւակերպման համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից կամ սուպերմարկետներում բացված պրոմո-կետերից որեւիցե մեկը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: