Ամերիաբանկն առաջարկում է օգտվել ավանդադրված գումարից տոնական օրերին

13.12.2011 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկն առաջարկում է ավանդային նոր ակցիա` «Քո ավանդը», որն ավանդատուին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա ընթացքում 5 տոն օրերին օգտագործել ավանդադրված գումարը:

Ակցիայի շրջանակներում ավանդատուն հնարավորություն է ստանում Ամանորի, Մարտի 8-ի, Գիտելիքի տոնի, Հայաստանի անկախության օրվա և իր ծննդյան տոնի կապակցությամբ օգտագործել ավանդի մի մասը դեռևս տոնական օրվանից 5 օր առաջ:

Յուրաքանչյուր անգամ ավանդի գումարից օգտվելիս մեկ ամսվա ընթացքում ավանդատուն վերադարձնում է օգտագործած գումարը, ապա ստանում է նաև օգտագործված գումարի դիմաց հաշվարկված տոկոսագումարը: Ավանդի գումարը կարելի է նաեւ ավելացմել: Ավանդային ակցիան գործելու է մինչեւ 2012թ. մարտի 31-ը:

Դիտում՝ 5041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW