Յունիբանկը Յուքոմ եւ ՌԵՍՈ ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր

12.12.2011 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. U-Customers Partner ծրագրի շրջանակներում Յունիբանկ-ը Յուքոմ եւ ՌԵՍՈ ընկերությունների հետ համատեղ իրականացնում է ակցիա, որի համաձայն  գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով:

Յուքոմ եւ ՌԵՍՈ ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ արտոնություններ: Այսուհետ Յուքոմ-ի այն բաժանորդները, որոնք ձեռք են բերել Յունիբանկի ArCa Classic UNIBANK–UCOM կոբրենդինգային քարտը, U! Net Starter  եւ Triple Play Classic ստանդարտ ինտերնետ փաթեթների առաջարկի հետ` որպես նվեր կստանան եւս 1մբ/վ արագությամբ ինտերնետային կապ: Յուքոմ ընկերությունը ArCa Classic UNIBANK–UCOM քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաեւ մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին եւ ակցիաներին:

ArCa Classic UNIBANK– RESO կոբրենդինգային քարտը ձեռքբերած ՌԵՍՈ ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5% զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար, բացառությամբ ԱՊՊԱ տեսակի:
 
Կոբրենդինգային քարտերը Յունիբանկը կթողարկի հատուկ դիզայնով եւ հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար:

ArCa Classic UNIBANK-RESO քարտ կարող են ձեռքբերել ՌԵՍՈ ընկերության հետ ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական անձինք հետեւյալ սահմանաչափերով`   

-370 000 դրամ` 2005-2011թթ. արտադրության ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի առկայության դեպքում;
-100 000 դրամ` 2005-2008թթ. ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում;
-200 000 դրամ` 2008-2011թթ. ռուսական եւ 2005-2011թթ. այլ արտասահմանյան արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում:

ArCa Classic UNIBANK-UCOM քարտի սահմանաչափը կազմում է`

-400 հազար դրամ, եթե բաժանորդն օգտվում է “Յուքոմ”-ի կորպորատիվ սակագնային պլաններից;
-200 հազար դրամ, եթե բաժանորդն ընկերության ծառայություններից օգտվում է մեկ եւ ավելի տարի` ամսական վճարելով 10 հազար եւ ավելի դրամ;                                             
-100 հազար դրամ, եթե անձն ընկերության բաժանորդ է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում եւ օգտվում է “Երեքը մեկում” ծառայությունների փաթեթից կամ ամսական վճարում է 10 հազար եւ ավելի դրամ:

Քարտերի վարկային գիծը բացվում է 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:

Վարկավորման պարտադիր պայման է բացասական վարկային պատմության բացակայությունը: Հակառակ դեպքում հաճախորդին տրամադրվում է միայն  կոբրենդինգային քարտ` առանց վարկային գծի:

Դիտում՝ 4781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW