“Ձմեռային անակնկալ” ժամկետային ավանդի ակցիայի արդյունքում ներգրավվել է մոտ 640 մլն դրամի ավանդ

12.12.2011 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 10-ին Կոնվերս բանկում կայացավ “Ձմեռային անակնկալ” նոր ժամկետային ակցիայի խաղարկությունը, որին դեկտեմբերի 1-ի դրությամբ մասնակցեցին 348 ավանդատուներ: Խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակին արժանացած ավանդատուն շահեց խոշոր դրամական պարգեւ:
Ակցիայի  արդյունքում  բանկում  ներգրավվել է մոտ 640 մլն դրամի ավանդ, բանկին վստահել են ավելի քան 350 ավանդատուներ:

“Ձմեռային անակնկալ” ժամկետային ավանդի ընդունման ակցիան գործում էր 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. փետրվարի 28-ը: Ավանդներն ընդունվում էին  դրամով, նվազագույն գումարը` 50 հազար դրամ, ժամկետը` մեկ տարի:

Տոկոսադրույքի վճարումը կատարվում էր ներդրման պահին, հաճախորդի ցանկության դեպքում տոկոսները փոխանցվել են VISA GIFT քարտին:

“Կոնվերս բանկում” ներկայումս գործում են  հիփոթեքային վարկերին ուղղված “ԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ”,  նոր տեսակի “ՇԱՆՍ”,  “Երեւան” ժամկետային ավանդները, բանկի քարտապանների համար “Նվեր կանանց համար” եւ “Զեղչային հատուկ համակարգ” ակցիաները:

Դիտում՝ 7288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW