Արդշինիվեստբանկը եւ ԱԶԲ-ն կնքել են $ 15 մլն վարկային պայմանագիր

09.12.2011 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկը եւ Ասիական Զարգացման Բանկը ստորագրել են $ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցները ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն ասել է, որ Արդշինինվեստբանկի համար ռազմավարական առաջնահերթություն է հանդիսանում համագործակցության զարգացումը փոքր եւ միջին բիզնեսի հետ:

Նա նշել է, որ վարկային պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ստեղծված եւ ղեկավարվող ձեռնարկությունների ծրագրերը, որոնց ֆինանսավորումը հնարավորություն կտա նվազեցնել գենդերային խտրականութունը եւ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարող կանանց համար:

Դիտում՝ 3536

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW