Վարկային արտոնություններ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի ACBA-Transfer քարտապաններին

08.12.2011 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. դեկտեմբերի 7-ից  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործում է նոր սակագին ACBA-Transfer քարտապանների համար: 

Այսուհետ ՀՀ–ում փաստաթղթավորված եկամուտ ունեցող ACBA Transfer քարտապաններին ապառիկ, ուսման, ոսկու գրավով ապահովված եւ սպառողական այլ վարկերը կտրամադրվեն բանկում տվյալ պահին սահմանված տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով (բացառությամբ ամբողջությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի եւ 0% տոկոսադրույքով տրամադրվող ապառիկ վարկերի):

ACBA-Transfer քարտը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու` զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով, ստանալ փոխանցված գումարը:

ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով եւս կատարվում է անվճար: Maestro տիպի քարտերով փոխանցումներ կարելի է ստանալ նաեւ արտերկրում:

Արդեն մեկ տարի է ինչ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հնարավորություն է ընձեռում փոխանցում ստացող քաղաքացիներին ստանալ իրենց գումարները պլաստիկ քարտի միջոցով:  Մեկ տարվա ընթացքում բանկը թողարկել է ավելի քան 17 000 ACBA-Transfer քարտ, որոնց միջոցով իրականացրել է փոխանցված գումարների ավելի քան 12 000 վճարում:

Դիտում՝ 6075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW