ՀՀ-ն ցանկանում է արագացնել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկը

05.12.2011 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ համատեղ ծրագրերը:

«Մենք իրականացնում ենք լուրջ եւ հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ»,- ասել է վարչապետը:

«Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը եւ Համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, քննարկել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտում՝ 4643

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW