Երեւան: Մեդիամաքս: Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինը հրապարակել է այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որտեղ 2012թ. նախատեսվում է իրականացնել ստուգումներ:Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 2386 ստուգում:Մասնավորապես, 2012թ. հարկային ստուգումներ կանցկացվեն կապի բոլոր 3 օպերատորների մոտ` ԱրմենՏել, Օրանժ Արմենիա եւ Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ):Ցանկում կան նաեւ խոշոր առևտրային ցանցեր` Սթար Դիվայդ (Star սուպերմարկետներ) եւ ՍԱՍ-Գրուպ (SAS սուպերմարկետներ):Ստուգումներ կլինեն նաեւ Արմավիա ավիաընկերությունում ու Ավստրիական ավիաուղիների հայաստանյան մասնաճյուղում:Ստուգումներ կլինեն նաեւ իտալական կապիտալով գործող ՌԵՆԿՈ Արմէստեյտ ընկերությունում եւ նրա հետ փողկապակցված Պիացցա Գռանդե-ում եւ Երեւան հյուրանոցում:Հարկային մարմինները ստուգումներ կանցկացնեն ծխախոտ արտադրողների` Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ, Գրանդ-Տոբակո եւ ծխախոտ ներմուծողների` Վիդիս Դիսթրիբյուշն, մոտ:2012թ. հարկային մարմինները մտադիր են ստուգել նաեւ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են.- Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատը; - Աշտարակ Կաթ;- Գրանդ Քենդի;- Ագարակի պղնձա- մոլիբդենային կոմբինատ;- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ;- Հայռուսգազարդ;- Նատալի Ֆարմ;- Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա;- Միկա-Ցեմենտ;- Արմենիա միջազգային օդանավակայաններ;- Արարատցեմենտ;- Զիգզագ;- Հայաստանի էլեկտրական ցանցեր;- Քեթրին գրուպ;- Դերժավա-Ս;- Արմենիան մոլիբդեն փրոդաքշն;- Ռան-Օյլ;- Ռուսալ Արմենալ;- Կարկոմավտո;- Հարավկովկասյան երկաթուղի:Ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 6956