Կառավարությունն ընդունել է 2012թ. պետբյուջեի նախագծին վերաբերող առաջարկությունների 27%-ը
01.12.2011 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված 2012թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով հարցը` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ կառավարությունը ԱԺ խմբակցություններից, հանձնաժողովներից եւ անհատ պատգամավորներից ստացել է պետբյուջեի նախագծում փոփոխություններ կատարելուն վերաբերող ավելի քան 500 առաջարկություն:
Նախարարի խոսքերով, կառավարությունն ընդունել է ստացված առաջարկություններից միայն 135-ը (27%), իսկ 37%-ի կապակցությամբ տրվել են պարզաբանումներ, մնացած մասը չի ընդունվել:
Կառավարության արձանագրային որոշմամբ, 2012թ. բյուջեի նախագծում կատարվել է կրթության ոլորտի ծախսային մասի նվազեցում` պայմանավորված աշակերտների թվով:
Բյուջեի նախագծում եկամտային մասը կկազմի 911,6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 132,5 մլրդ, լրացուցիչ ծախսերը` 415 մլրդ: Առաջարկվել է նաեւ լրացուցիչ ծախսերից սոցիալ-մշակութային եւ գիտության ոլորտին հատկացնել 241 մլրդ դրամ, բացի այդ, տնտեսության տարբեր ճյուղերին` 81 մլրդ դրամ, ուժային կառույցներին` 51 մլրդ դրամ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: