Կոնվերս Բանկն իր քարտապաններին առաջարկում է զեղչեր

30.11.2011 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկը դեկտեմբերի 1-ից սկսում է նոր զեղչային ակցիա, որի շնորհիվ Visa եւ MasterCard քարտապանները կարող են ստանալ մինչեւ 10 տոկոս, իսկ ArCa քարտապանները` 5 տոկոս զեղչեր:

Կոնվերս բանկի քարտապանները անկանխիկ գործարքների դեպքում շաբաթվա յուրաքանչյուր մեկ օրը, կոնկրետ ոլորտի ուղղությամբ, հավելյալ զեղչի հնարավորություն կունենան բանկի հետ համագործակցող մի շարք խանութներում, սպասարկման սրահներում եւ ժամանցի վայրերում:

Բանկի կողմից տրվող հավելյալ զեղչերը կգումարվեն առեւտրի եւ սպասարկման կետերում այդ պահին գործող զեղչերին:

Հաճախորդը սպասարկման կետում զեղչված գումարը ետ  կստանա Կոնվերս բանկից` մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

Դիտում՝ 3948

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW