AmEx-ով կատարվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի քարտային գործարքների 26%-ը

30.11.2011 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. American Express Gold քարտերով կատարված գործարքների 70%-ը վճարումներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մինչդեռ հայաստանյան այլ քարտերի դեպքում այդ ցուցանիշը շուրջ 10% է, այսօր ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամփոփելով այսօր Երեւանում բանկի կողմից AmEx քարտերի թողարկման առաջին տարին, Ստեփան Գիշյանն ասել է, որ Հայաստանում իրականացվել է AMEX քարտերով գործարքների 45%-ը:

Նա տեղեկացրել է, որ, նպատակ ունենալով խրախուսել  Հայաստանում AMEX Gold քարտով վճարումների կատարումը, բանկն այս տարվա դեկտեմբերին կրկնապատկելու է քարտով Հայաստանում գնումների դիմաց MR (Membership rewards)  պարգեւատրումների շրջանակներում տրամադրվող միավորները:

Բանկի քարտային կենտրոնի պետ Լիլիթ Գեւորգյանը տեղեկացրել է, որ AmEx Gold քարտատերերի կողմից առ այսօր կուտակվել է ավելի քան 8 մլն MR միավոր, որոնք բավարար են AmEx պարգեւատրումների տեսականուց 100 նոութբուք ձեռք բերելու համար:

Ստեփան Գիշյանը տեղեկացրել է նաեւ AmEx Gold քարտատերերի համար նախատեսված նոր՝ «Օժանդակություն ճանապարհին» ծառայության մասին. «Դեկտեմբեր ամսից գործարկվող այս ծառայությունը թույլ կտա քարտատերերին Հայաստանի ողջ տարածքում օգտվել մեքենայի տարհանման ծառայությունից: Ծառայությունը տարեկան երկու անգամ տրամադրվելու է անվճար»,- ասել է Ստեփան Գիշյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միակն է Հայաստանում, որն իրականացնում է միջազգային քարտային շուկայի 3 խոշորագույն քարտային համակարգերի (Visa, MasterCard եւ AmEx) քարտերի թողարկումը եւ սպասարկումը:  

Բանկը սպասարկում է American Express քարտեր 2010թ. սկզբից, իսկ անցյալ տարվա նոյեմբերից դարձել է Հայաստանում American Express Gold քարտերի բացառիկ թողարկողը: Այս տարվա սեպտեմբերի 30-ին բանկը հայտարարել է նաեւ American Express Blue քարտերի թողարկման մեկնարկի մասին:

Բանկն առաջատարն է Հայաստանում թողարկված քարտերի եւ քարտային շրջանառության ծավալներով՝ ունենալով ընդհանուր առմամբ 112 հազ. թողարկված քարտ: Ստեփան Գիշյանի խոսքերով, AmEx քարտերով կատարվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի քարտային գործարքների 26%-ը:

Դիտում՝ 7297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW