ԱԶԲ-ն $ 65 մլն վարկ կտրամադրվի հայկական չորս բանկերին

25.11.2011 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանին մինչեւ $ 65 մլն վարկի հաստատումը` փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը ընդլայնելու նպատակով:

Վարկը հինգ տարի ժամկետով կտրամադրվի չորս բանկերին`ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ, Արդշինինվեստբանկ, Ամերիաբանկ եւ Ինեկոբանկ:

Վարկային ծրագրի համաձայն, վարկերը պետք է տրամադրվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Ծրագրում ներառված բանկերը համաձայնել են փոքր եւ միջին ձեռնարկատեր վարկառուների գենդերային հատկանիշների մասին տվյալներ տրամադրել, որը կտա ավելի ստույգ պատկեր երկրում կին ձեռներեցների վերաբերյալ, իսկ հետագայում` գենդերային հավասարությունը բարելավելու պայմանով:

ԱԶԲ-ն բանկերին կտրամադրի նաեւ փորձագիտական աջակցություն ՓՄՁ-ներին ավելի ընդլայնված ծառայություններ մատուցելու համար:

Դիտում՝ 4678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW