Նոյեմբեր ամսվա ընթացքում Յունիբանկը եւս 5 պրոմո-կետեր է բացել Orange-ի վաճառքի սրահներում ` - ք.Երևան, Սունդուկյան 64/4- ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4- ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56- ք. Արմավիր, Հանրապետության 29/3 - ք. Իջևան, Երևանյան 106 Այդպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով Յունիբանկը վարկերը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Բանկը կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Tweet Դիտում՝ 3436