Կիպրոսյան կարգավորողը թույլ է տվել Սբերբանկին գնել Տրոյկա Դիալոգը

23.11.2011 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Cyprus Securities Exchange Commission կիպրոսյան կարգավորողը թույլ է տվել Սբերբանկ-ին գնել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը: Այդ մասին ՊՐԱՅՄ-ին հայտնել է Տրոյկա Դիալոգի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ռուսաստանյան բանկն այդ գործարքի կատարման թույլտվություն է ստացել FSA բրիտանական ֆինանսական կարգավորողից, ինչպես նաեւ Սբերբանկի եւ Տրոյկա Դիալոգի ներկայության երկրների հիմնական բոլոր կարգավորողներից, այդ թվում՝ ԱՄՆ ֆոնդային բորսայի FINRA կարգավորողից: Նոյեմբերի 10-ին Սբերբանկի վարչության փոխնախագահ Անդրեյ Դոնսկիխը նշել է, որ ներդրումային ընկերության ինտեգրման գործընթացը պետք է ծրագրված ժամկետներում կատարվի` մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը: 

Գործարքը երկու փուլով կանցկացվի: Առաջին փուլում Սբերբանկը 1 մլրդ դոլար կվճարի Տրոյկա Դիալոգի սեփականատերերին 100% բաժնետոմսերի համար: Երկրորդ փուլում մուծումների ծավալը կորոշվի 2011-2013-ին Տրոյկա Դիալոգի  շահույթի հիման վրա:

Դիտում՝ 3641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW