«ՀՀ-ում բանկային համակարգի ռիսկերը միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքում»

22.11.2011 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի բանկային համակարգի ռիսկերը, միջազգային լավագույն պրակտիկայի համաձայն, միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքերում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը դա ասել է բանկային աշխատողի օրվա եւ ՀՀ դրամի թողարկման 18-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում:

«Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում մեր բանկային համակարգն ունեցել է վերելքներ եւ նույնիսկ ճգնաժամային` 2009թ. ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին»,- ասել է վարչապետը, մատնանշելով քաղաքացիների կողմից բանկային համակարգի նկատմամբ դրսեւորվող վստահության աճը եւ այն փաստը, որ հետճգնաժամային 2 տարիների ընթացքում համակարգում ավանդների ծավալը աճել է շուրջ 76%-ով:

Դիտում՝ 1975

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW