Telcell-ը շնորհավորում է Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ

22.11.2011 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Telcell վճարային համակարգը Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորել է Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

«Այս տոնը բանկային համակարգի կարեւոր դերի, երկրի տնտեսական զարգացման գործում բանկային համակարգի աշխատակիցների զգալի ներդրման, բարեկեցության եւ ճգնաժամերի ժամանակ երկրի ֆինանսական կայունության ապահովման վկայությունն է: Telcell վճարային համակարգը միշտ կարեւորել է բանկերի հետ աշխատանքը: Ներկայումս Telcell-ը համագործակցում է ավելի քան 7 բանկերի հետ, եւ այդ համագործակցությունն այսօր ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային ապրանքների զարգացումը, վճարումների ընդունման, սպառողական վարկերի մարման համատեղ կազմակերպումը, բացառիկ ծառայությունների տրամադրումը 24/7 ռեժիմում: Մենք հետագայում էլ բաց ենք ցանկացած տեսակի համագործակցության համար երկրի բանկային ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:

Հարգելի գործընկերներ, թող ձեր պրոֆեսիոնալիզմը, կատարյալ վստահությունը եւ պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը, դժվարին իրավիճակներում ճիշտ եւ ստեղծագործական լուծումներ գտնելու կարողությունը, նորը ընդունելու պատրաստակամությունը լինեն ձեր բարգավաճման եւ հաջողության հիմքը», - ասել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Դիտում՝ 3645

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW