ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է “Կոմունալ վճարումներ” քարտը

22.11.2011 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է նոր բանկային ծառայություն` “Կոմունալ վճարումներ” քարտը:

Բանկի եւ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շնորհիվ բանկի հաճախորդները հնարավորություն կստանան սպառված բնական գազի դիմաց վճարել բանկի կողմից տրամադրված վարկային գծի հաշվին:

Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվելու ամսական հավասարաչափ մարումների միջոցով վճարել վարկային գծի գումարը, իսկ սպառված գազի դիմաց գանձումներն իրականացվելու են առանց հաճախորդի կողմից բանկ այցելելու` ավտոմատ եղանակով: Ամսական հավասարաչափ մարումները նաեւ հնարավորություն կտան հաճախորդներին տարվա ընթացքում կուտակել միջոցներ:

Հաճախորդները կկարողանան նաեւ կատարել բոլոր այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը քարտի միջոցների շրջանակներում` առանց բանկ այցելելու, ինչպես նաեւ կիրառել քարտը որպես վճարային միջոց Հայաստանի ողջ տարածքում:

Հաշվի առնելով քարտի ճկունությունը, այն հարմարավետ է նաեւ աշխատավարձ ստանալու համար, քանի որ բանկի բանկոմատներից կանխիկացումն անվճար է: Քարտի տարեկան սպասարկման վարձը կազմում է 1500 դրամ:

«Կոմունալ վճարումներ» քարտը ստանալու  համար անհրաժեշտ է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ:

Դիտում՝ 6195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW