Տնտեսական ակտիվությունը եւ արտահանման աճը Հայաստանում հոկտեմբերին զգալիորեն դանդաղել են

21.11.2011 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011-ի հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 2,4%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում: Սեպտեմբերի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 18%-ով:

Այս տարվա հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 88 մլրդ 738,8 մլն դրամ` 2010-ի հոկտեմբերի համեմատ աճելով 14,3%-ով:

Առեւտրի շրջանառությունն աճել է 2,8%-ով (182 մլրդ 91,8 մլն), ծառայությունների ծավալը` 6.2%-ով (78 մլրդ 622,8 մլն):

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 7,7%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (117 մլրդ 112,8 մլն), իսկ շինարարության ոլորտում` 25% անկում (46 մլրդ 230,6 մլն):

2011-ի հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով եւ կազմել 114 402 դրամ ($297):

2011-ի հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $504,1 մլն կամ 189.6 մլրդ դրամ` 2010-ի նույն ամսվա համեմատ ավելանալով  21,1%-ով:

Արտահանման ծավալը հոկտեմբերին աճել է 21,3%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 42,5 մլրդ դրամ կամ $121.8 մլն: 2011-ի հոկտեմբերին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 21,1%-ով եւ կազմել 147,1 մլրդ դրամ կամ $391.2 մլն: 2011թ. սեպտեմբերի հետ համեմատ արտահանումը նվազել է 21%-ով, իսկ ներմուծումն՝ աճել 2.3%-ով:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2011-ի հոկտեմբերին կազմել է 89 մլրդ դրամ կամ $239,5 մլն:

Դիտում՝ 4163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW