Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ խումբը միավորել է ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում գործող իր անդամ բանկերի բանկոմատային ցանցը:2011թ. նոյեմբերից սկսած ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Gold, VISA Business եւ VISA Platinum քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՀՀ, ՌԴ, Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդավիա եւ Ղազախստան/ եւ Վրաստանում գործող ՎՏԲ բանկերի շուրջ 6000 բանկոմատներից ստանալ կանխիկ գումար կանխիկացման նույն միջնորդավճարով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր` «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթային առաջարկ` հատուկ հաճախ ճանապարհորդող եւ գործուղման մեկնող հաճախորդների համար: Փաթեթն իր մեջ ընդգրկում է մի խումբ արտոնություններ.- VISA Classic վճարային քարտ` ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում (այդ թվում Ռուսաստանում ՎՏԲ24 բանկում) անվճար կանխիկացման հնարավորությամբ;- VTB Transfer անվճար վճարային քարտ, որը հնարվորություն է տալիս առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու ստանալ ուղարկված գումարը` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին;- բժշկական եւ ուղեբեռի կորստի անվճար ապահովագրություն- SMS բանկինգ անվճար ծառայություն: «ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հնարավորությունները ՎՏԲ խմբի աջակցությամբ: ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատային ցանցի միավորումը խմբում ստեղծում է համագործակցության միասնական հարթակ` միաժամանակ, էականորեն զարկ տալով անդամ բանկերի քարտային բիզնեսի զարգացմանը եւ մրցակից բանկերի նկատմամբ ակնհայտ առավելությունների ձեռք բերմանը: Բանկոմատների միասնական ցանցի նախագիծն առաջին հերթին ուղղված է մեր քարտապանների հարմարավետության բարձրացմանը եւ քարտերի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը»,- այս կապակցությամբ ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը: Tweet Դիտում՝ 5169