Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի կազմում կստեղծվի միջազգային արբիտրաժային տրիբունալ

15.11.2011 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) կազմում կստեղծվի միջազգային արբիտրաժային տրիբունալ:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Պալատում, այս որոշումը հաստատվել է ՀԱԱՊ խորհրդի նոյեմբերի 10-ին կայացած նիստում:

Պալատի տնօրենների կարծիքով, ՀԱԱՊ անդամների եւ առավել լայն գործարար շրջանակների համար վստահելի արբիտրաժային տրիբունալի ստեղծումը կնպաստի վեճերի այլընտրանքային լուծման ու ներդրումային միջավայրի բարելավման գործընթացներին:

Խորհուրդը կազմել է աշխատանքային խումբ, որը գործունեություն կծավալի  արբիտրաժային տրիբունալի ստեղծման ուղղությամբ:

Դիտում՝ 2168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW