Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած` 2011թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի 1000 խոշորագույն հարկ վճարողների ցանկում ընդգրկված են նաեւ 12 բուհեր: ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը գրավում է 92-րդ հորիզոնականը /610 մլն 384,2 հազ. դրամ: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ, 391 մլն 091,8 հազ.), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ, 299 մլն 918,6 հազ.):Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Հյուսիսային համալսարանը: Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետբյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ: Tweet Դիտում՝ 1928