Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը իր ավանդատուներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «Վստահելի», կուտակման իրավունքով: Այս ավանդի նվազագույն չափը սահմանված է 40 000 դրամ /ի տարբերություն մնացած ավանդատեսակների, որտեղ այն կազմում է 100 000 դրամ կամ համարժեք արտարժույթ/: Ընդ որում, դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչեւ 12.3% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչեւ 8,8 %: «Անելիք Բանկում «Վստահելի» ավանդատեսակով ավանդ ներդրած ավանդատուները հնարավորություն ունեն ցանկացած պահի, ցանկացած գումարով ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Ավանդի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր այն ավանդատուները, ովքեր կներդնեն նշված ավանդատեսակով ավանդ 1 տարի եւ ավել ժամկետով եւ մինչեւ պայմանագրում նշված ժամկետի 2/3-ի լրանալը կկրկնապատկեն ավանդի մայր գումարը եւ ավանդի տոկոսները կստանան ժամկետի վերջում, ապա գործող տոկոսադրույքին կավելանա եւս 0.1% մնացած ժամկետի համար: Կարեւոր է նաեւ նշել, որ Բանկը հնարավորություն է ընձեռում իր ավանդատուներին ավանդի դիմաց տոկոսները ստանալ յուրաքանչյուր ամիս կամ կապիտալացնել դրանք, այսինքն` տոկոսի վրա տոկոս հաշվարկել»,- ասել է Գովազդի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը: Բանկի բոլոր ավանդատուները ստանում են նվեր` անվճար VISA կամ MASTERCARD տեսակի պլաստիկ քարտեր` առանց սպասարկման վճարների:Անելիք Բանկում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4 մլն դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում` 2 մլն դրամի չափով: Tweet Դիտում՝ 4031