Ամերիաբանկը կազմակերպել էր սեմինար-շնորհանդես գործող եւ պոտենցիալ հաճախորդների համար

09.11.2011 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը նոյեմբերի 8-ին եւ հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր սեմինար-շնորհանդես բանկի գործող եւ պոտենցիալ հաճախորդների համար:

Սեմինար-շնորհանդեսը նպատակ ուներ ներկայացնել Ամերիաբանկի կողմից առաջարկվող նոր ծառայությունները եւ ֆինանսական գործիքները` Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի ֆյուչերսներն ու օպցիոնները, ծանոթացնել Ամերիաբանկի կողմից առաջարկվող բրոքերային գործառնություններին, մասնավորապես` ներդրումային ծառայություններին համաշխարհային ֆոնդային եւ ապրանքահումքային շուկաներում, ներկայացնել Ameria Global Trading համակարգի հնարավորությունները:

Արտահանող կազմակերպություններին ներկայացվեցին այն մեխանիզմները եւ ֆինանսական գործիքները, որոնք թույլ են տալիս լավագույն ձեւով կառավարել ապրանքների գնային տատանումների ռիսկերը միջազգային ապրանքահումքային բորսաների միջոցով:

Դիտում՝ 3017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW