Հայաստանի 10 խոշորագույն բանկերը շուրջ 70%-ով ավելացրել են վճարված հարկերի ծավալը

08.11.2011 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011 թվականի երեք եռամսյակների տվյալներով 10 բանկեր ընդգրկվել են Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, որը զբաղեցրել է 17-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը 2 մլրդ 536 մլն 929,3 հազ. դրամ է կազմել:

21-րդ տեղում ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որը 2 մլրդ 110 մլն 380,6 հազ. դրամի հարկ է վճարել: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը զբաղեցնում է ցուցակի 26-րդ տեղը (1 մլրդ 941 մլն 795 հազ. դրամ):

Ցուցակում ընդգրկվել են նաեւ Ամերիաբանկը (39-րդ տեղ, 1 մլրդ 446 մլն 561,5 հազ.), Արդշինինվեստբանկը (41-րդ տեղ, 1 մլրդ 368 մլն 254,7 հազ.), Յունիբանկը (43-րդ տեղ, 1 մլրդ 312 մլն 33,4 հազ.), Ինեկոբանկը (63-րդ տեղ, 916 մլն 529,6 հազ.), Հայբիզնեսբանկը (65-րդ տեղ, 905 մլն 929,7 հազ.), Անելիք Բանկը (84-րդ տեղ, 689 մլն 480,6 հազ.), ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (88-րդ տեղ, 658 մլն 876 հազ.) եւ Կոնվերս Բանկը (100-րդ տեղ, 578 մլն 908 հազ.)

2010թ. հունվար-սեպտեմբերի հետ համեմատ բանկային համակարգի 10 խոշորագույն հարկատուները ավելացրել են վճարված հարկերի ընդհանուր ծավալը (14,46 մլրդ) 5,9 մլրդ դրամով կամ 69,6%-ով:

ՀՀ ֆինանսական հատվածում սոցիալական վճարումներով առաջատար դիրք է զբաղեցնում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բակը» (12-րդ տեղ, 350 մլն 771,6 հազ. դրամ): 17-րդ տեղում «ՎՏԲ-Հայաստան Բանկն» է (294 մլն 750 հազ.), իսկ 18-րդում`Արդշինինվեստբանկը (290 մլն 751,1 հազ. դրամ):

Դիտում՝ 4543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW