Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ավելացրել են վճարված հարկերը մոտ 11%-ով

08.11.2011 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (ԶՊԳ) 2011 թ. երեք եռամսյակների արդյունքներով գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, 2011 թվականի հունվար-սեպտեմբերին ընկերությունը 22 մլրդ 582 մլն 005,5 հազարի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: 

Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Հայռուսգազարդը (15 մլրդ 901 մլն 841,7 հազ.) եւ Ղ-Տելեկոմը (ապրանքանիշը՝ ՎիվաՍել-ՄՏՍ, 12 մլրդ 267 մլն 032 հազ.):

Խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են ընդգրկվել նաեւ Ալեքս-Գրիգ ընկերությունը (11 մլրդ 900 մլն 981,1 հազ.), Արմենտել-ը (ապրանքանիշը՝ Beeline, 9 մլրդ 747 մլն 316,5 հազ.), Սիթի Փեթրոլ Գրուպը (7 մլրդ 824 մլն 665,1 հազ.), Հայաստանի Էլցանցերը (7 մլրդ 568 մլն 368,1 հազ.), Ֆլեշ-ը (7 մլրդ 216 մլն 288,3 հազ.), Արմենիա միջազգային օդանավակայանները (5 մլրդ 567 մլն 475,6 հազ.) եւ Հայկական Ատոմային Էլեկտրակայանը (3 մլրդ 759 մլն 855,7 հազ.):

Առաջին երեք եռամսյակներում տասը խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը 16,4%-ով կամ 14.7 մլրդ. դրամով գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ կազմել է 104,3 մլրդ: Իսկ հունվար-սեպտեմբերին հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (352,8 մլրդ) գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.77%-ով կամ 34,3 մլրդ դրամով: 

Սոցիալական վճարումների ծավալով ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակների  տվյալներով առաջատար դիրքեր են զբաղեցնում Հայաստանի էլեկտրական ցանցերը (1 մլրդ 826 մլն 367,4 հազ.), Հայռուսգազարդը (1 մլրդ 282 մլն 887,8 հազ.)  եւ Արմենտել-ը (1 մլրդ 136 մլն):

Աշխատակիցների քանակով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7385), Հայռուսգազարդը (6002) եւ Հարավկովկասյան երկաթուղին (4367):

Դիտում՝ 4727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW