Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ “ֆինանսավարկային եւ դրամային քաղաքականությունը չի կարող ինքնանպատակ լինել կայունության ապահովման տեսանկյունից”: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է այդ մասին “Էքսպերտ” ամսագրին տված հարցազրույցում: “Անհրաժեշտ է ունենալ հստակ արդյունաբերական քաղաքականություն: Արդյունքում մենք ձեւավորել ենք երկրի տնտեսական զարգացման նոր դոկտրին եւ կունենանք արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականություն: Արդեն մի տարի է, ինչ մենք այն մշակում ենք այդ դոկտրինը եւ մոտ ժամանակներս մտադիր ենք սկսել դրա հանրային քննարկումները: Մշակված փաստաթղթում նշված են մեխանիզմները, նկարագրվում է ողջ շղթան` սկսած հումքից մինչեւ արտադրանքի սպառումը, ուսումնասիրվում են հեռանկարային շուկաները, թվարկվում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման ներուժ: Առաջին հերթին, դա, իհարկե, կլինի սննդի արտադրությունը. մենք ունենք անհրաժեշտ գյուղատնտեսական հումք: Բացի այդ, դա սարքավորումների պատրաստումն է, որտեղ մենք ունենք որոշակի նախագծեր եւ մտահաղացումներ, IT- սեկտորը, որն անգամ ճգնաժամի պայմաններում աճել է 17 %-ով, եւ շատ ուրիշ բնագավառներ: Այդ նախագծերի շուրջ վերահսկողություն իրականացնելու համար մտադիր ենք ձեւավորել հատուկ խորհուրդներ, որոնց կանդամակցեն ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչները”,- ասել է ՀՀ վարչապետը: Tweet Դիտում՝ 4824