Գրանթ Թորնթոն Հայաստանի աջակցությամբ՝ նոր անդամ ընկերություն Ուկրաինայում

03.11.2011 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գրանթ Թորնթոն Հայաստան-ի մասնակցությամբ եւ աջակցությամբ Ուկրաինայում կգործի Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի նոր անդամ ընկերություն:

Ուկրաինական Գրանթ Թորնթոնը կստեղծվի տեղական Legis Group աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության հիման վրա` Գրանթ Թորնթոն Հայաստանի եւ Գրանթ Թորնթոն Կիպրոսի մասնակցությամբ եւ շուկայում կառաջարկի աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ:

Գրանթ Թորնթոն Հայաստանը մեծ փորձ ունի Գրանթ Թորնթոն ընկերությունների հիմնադրման եւ կայացման գործում այլ երկրներում, մասնավորապես` Վրաստանում եւ Տաջիկստանում:

«Հայաստանի Գրանթ Թորնթոնը տարածաշրջանում առանձնանում է իր բազմամյա եւ տարաբնույթ փորձառությամբ թե հաճախորդներին մատուցած ծառայությունների, թե նոր ընկերությունների հիմնադրման եւ բարեհաջող զարգացման առումով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեր ընկերությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայում նոր անդամ ընկերության կայացմանը եւ ողջունում ու հաջողություն է մաղթում իր նոր գործընկերոջը ուկրաինական շուկայում»,- ասել է Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:

Ուկրաինական Գրանթ Թորնթոնը կհամալրի Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամների ցանկը 2012 թվականի հունվարի 1-ից:

Դիտում՝ 7847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW