Երեւան/Մեդիամաքս/. UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար Յունիբանկը պատրաստել է հատուկ առաջարկ` U-Stream+ քարտ մինչև 150 հազար դրամ վարկային գծով: Վարկի պայմանների համաձայն, 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: Մինչև 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով: Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Հաճախորդներին տրամադրվում է ArCa Classic տեսակի քարտ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան: Տոկոսադրույքը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում: Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 5 անգամ օգտվի UNISTREAM համակարգից և UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: Յունիբանկը քարտի սպասարկումն առաջին տարվա համար իրականացվում է անվճար, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը 5% է: U-Stream+ քարտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ` http://www.unibank-armenia.com/hy/service/cards/stream.php: Tweet Դիտում՝ 4640