Ինեկոբանկի վարկային պորտֆելը արձանագրել է մոտ 30 % աճ
31.10.2011 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. երրորդ եռամսյակի արդյունքներով Ինեկոբանկի վարկային պորտֆելը արձանագրել է 29.3% աճ տարեսկզբի համեմատ` կազմելով 49.4 մլրդ դրամ:
Բանկի վարկային պորտֆելի գերակշիռ մասը կազմում են փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը, որոնց ծավալը վերջին 9 ամիսների ընթացքում աճել է գրեթե 50%-ով:
Միկրովարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 53%-ով: Վարկային պորտֆելի մասնաբաժինը ընդհանուր ակտիվների կառուցվածքում կազմում է 70%, որը ապահովում է 2011թ. ըստ ակտիվների շահութաբերության ցուցանիշի (ROA) բարձր մակարդակը` 3.4%:
Հաշվետու 9 ամիսների ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները աճել են 19.6%-ով եւ կազմել 70.1 մլրդ դրամ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: