Կարեն Կարապետյան. “Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին”

28.10.2011 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր դիմել է երեւանցիներին, ասելով, որ “ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին, եւ անելու ենք մեր սիրելի Երեւանի ու մեր երկրի համար”:

Հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:

“Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով”, - ասել է Կարեն Կարապետյանը:

“Ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաեւ այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը եւ հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված”, - ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 8098

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW