Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ բանկը գործարկել է Prometey Mobile ծառայությունը, որի միջոցով բանկի հաճախորդները կկարողանան առանց լրացուցիչ վճարների կառավարել իրենց հաշիվները շարժական սարքերից: Բջջային հեռախոսով Prometey On-Line ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել https://on-line.prometeybank.am/InternetBank/Mobile էջը, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:Prometey Mobile ծառայության միջոցով Prometey On-Line համակարգից օգտվող հաճախորդները կարող են կատարել հետևյալ գործողությունները.- Փոխանցումներ (BankMail, SWIFT),- Խմբային վճարումներ,- Կոմունալ վճարումներ,- Արտարժույթի փոխանակումներ,- Վարկի մարումներ,- Ավանդի համալրումներ,- Ազատ ֆորմատով հաղորդագրությունների ուղարկում և ստացում (ֆայլերի կցման հնարավորությունով):եւ ստանալ հետևյալ տեղեկատվությունը.- Հաշիվների մնացորդեր և շարժ,- Քարտերի մնացորդներ և շարժ,- Վարկերի ընթացիկ վիճակ, շարժ, մարումների գրաֆիկ,- Ավանդների ընթացիկ վիճակ և շարժ,- Արտարժույթի փոխարժեքներ: Tweet Դիտում՝ 4217