Ինեկոբանկը բարձր գնահատականի է արժանացել բնապահպանական ռիսկերի գնահատման ցուցանիշով
27.10.2011 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. Գարնանը Բրյուսելի` Միկրոֆինանսավորման հետազոտման եվրոպական կենտրոնը անց է կացրել “Միկրոֆինանսավորում եւ բնապահպանություն” ուսումնասիրությունը, որին մասնակցել են 160 միկրոֆինանսավորող հաստատություններ:
Ուսումնասիրության նպատակն էր` վերլուծել, թե ինչպես է բնապահպանության խնդիրը դիտվում միկրոֆինանսավորող կազմակերպությունների կողմից եւ ինչպիսինն է նրան բնապահպանական գործունեության փորձը:
Կիրառվել է նոր մեթոդաբանություն բնապահպանական գործունեության ցուցանիշները չափելու համար` Microfinance Environmental Performance Index (MEPI): MEPI գործիքը չափում է բնապահպանական գործունեության վարկանիշը 5 հիմնական ցուցանիշների վերլուծության հիման վրա` բնապահպանական քաղաքականությունը, բնապահպանական ազդեցություն, բնապահպանական ռիսկերի գնահատում, “կանաչ” միկրովարկավորում եւ բնապահպանական ոչ ֆինանսական ծառայությունների մատուցում:
Ուսումնասիրության արդյունքում Ինեկոբանկը ստացել է 10.5 կուտակային միավոր նշված 5 ոլորտներում բարձր արդյունավետություն ցուցադրելու համար, ընդ որում ամենաբարձր գնահատականի է արժանացել բնապահպանական ռիսկերի գնահատման ցուցանիշով: Տարածաշրջանի միջին միավորը 9.12 է, իսկ ֆինանսաբանկային համակարգի մասնակից կազմակերպությունների միջին միավորը 6.07 է:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: