Ինեկոբանկը $10 մլն է ներգրավել OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամից
24.10.2011 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը $10 մլն վարկային միջոցներ է ներգրավել The OPEC Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպությունից:
Վարկային պայմանագրի շրջանակներում բանկը կտրամադրի մինչեւ $1 մլն սահմանաչափով վարկեր փոքր եւ միջին ձեռնարկություններին. տոկոսադրույքը՝ սկսած տարեկան 10%-ից, ժամկետը` մինչեւ 6 տարի, արտոնյալ ժամանակահատվածը` մինչեւ 2 տարի, հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
«2008թ-ից սկսած մենք համագործակցում ենք OFID-ի հետ եւ բարձր ենք գնահատում այս կազմակերպության ներդրումը Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործում: Մենք կարեւորում ենք OFID կազմակերպության շարունակական պատրաստակամությունը համագործակցելու Ինեկոբանկի հետ եւ վստահ ենք, որ համագործակցությունը կլինի երկարատեւ եւ արդյունավետ»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ. OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին օգնություն մատուցելու նպատակով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: