Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն

21.10.2011 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն: 2011թ. հոկտեմբերի 18-ին նրա թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հոկտեմբերի 3-ից Կոնստանտին Սարոյանը ընտրվել էր որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար, հայտնել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունում:
 
2004-2011թթ. Կոնստանտին Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է բանկի ներքին աուդիտի ղեկավար, տնօրենության անդամ եւ ղեկավարել է մի շարք ուղղություններ, ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:

Կոնստանտին Սարոյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, դասավանդում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: 

Դիտում՝ 9276
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW