Անելիք Բանկը եւ ՎԶԵԲ-ը արտահանման եւ ներմուծման խթանման համար նոր հնարավորություններ են առաջարկում

20.10.2011 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը եւ ՎԶԵԲ-ը Առեւտրի ֆինանսավորման վարկային պայմանագիր են ստորագրել, որը հնարավորություն է տալիս աջակցել ինչպես արտահանող ընկերություններին` նախաարտահանման եւ հետարտահանման փուլերում, այնպես էլ ներմուծող ընկերություններին:

«ՎԶԵԲ-ի հետ այս հերթական ծրագիրը վկայում է Անելիք Բանկի հանդեպ բարձր հեղինակություն վայելող միջազգային կառույցների վստահության մասին: Առեւտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով կարող է ֆինանսավորվել արտահանմանն ուղղված ամբողջ արտադրական ցիկլը` սկսած հումքի ձեռքբերումից ու սարքավորումների արդիականացումից ընդհուպ մինչեւ արտահանում: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բարձրացնել Հայաստանի արտադրողների մրցունակությունը միջազգային շուկայում»,- նշել է Անելիք Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
   

Դիտում՝ 5240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW