Եվրոբանկը պատրաստ է ավելացնել Հայաստանում իր ներդրումների ծավալը

19.10.2011 | 18:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Եվրոբանկը պատրաստ է ավելացնել Հայաստանում իր ներդրումների ծավալը, այսօր Երեւանում ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը (Kurt Bayer):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Կուրտ Բայերն ասել է, որ հոկտեմբերի 17-ից 21-ը Եվրոբանկի տնօրենների խորհրդի Երեւանում գտնվելու հիմնական նպատակը 2012-2015թթ. Հայաստանում նոր ներդրումային ռազմավարության մշակումը:

Ըստ ՎԶԵԲ ներկայացուցչի, բանկը վերջին տարիներին ներդրում էր Հայաստանում տարեկան շուրջ €70 մլն եւ պատրաստ է ավելացնել ներդրումների ծավալները՝ սպասելով նոր ներդրումային առաջարկներ ագրոբիզնեսի, ֆինանսների, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում գործող ՓՄՁ-ներից:

Կուրտ Բայերն ասել է, որ Հայաստանի տնտեսությունը դեռեւս բավականին դիվերսիֆիկացված չէ, եւ երկրի զարգացմանը օբյեկտիվ պատճառներից բացի խոչընդոտում են կոռուպցիայի համեմատաբար բարձր մակարդակը եւ թերությունները օրենքի գերակայության ապահովման ոլորտում:

«Իհարկե, չի կարելի անտեսել կառավարության ձեռնարկած մի շարք բարեփոխումները, սակայն հիմնական աշխատանքը դեռ առջեւում է», - ասել է ՎԶԵԲ ներկայացուցիչը:

Դիտում՝ 2725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW