Յունիբանկը բարելավել է “Տոնական-10” ավանդի պայմանները

19.10.2011 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը բարձրացրել է ԱՄՆ դոլարով “Տոնական-10” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչեւ 9%,: ՀՀ դրամով գումարը ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:

Ֆիզիկական անձանց համար նախատեսված “Տոնական-10” ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից  մինչեւ 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ եւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով:

“Տոնական-10” ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: 

Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 01.10.11թ. դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  20.6%-ով:

Դիտում՝ 3169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW