Երեւան/Մեդիամաքս/. 2011-ի երրորդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մասնավոր փոխանցումների շրջանառությունը կազմել է 19 մլրդ 679 մլն 252 հազ. դրամ: Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 8 մլրդ 310 մլն 479 հազ. դրամ, իսկ Հայաստանից դուրս` 11 մլրդ 368 մլն. 773 հազ. դրամ:2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ միջազգային տարբեր վճարային համակարգերից առանց հաշվի բացման իրականացվել է ընդհանուր հաշվով 3 մլրդ 997 մլն 207 հազ. դրամի դրամային փոխանցումներ:Մինչեւ 2011-ի վերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը նախատեսում է 15%-ով ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը:Բանկը աշխատում է Contact, Быстрая почта, MoneyGram, MIGOM միջազգային վճարային համակարգերի հետ: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է միանալ նաեւ BLIZKO եւ Անելիք, իսկ 2012-ին` Գազպրոմ-էքսպրես համակարգերին: Tweet Դիտում՝ 3055